չորեքշաբթի, փետրվար 5
5 / 2 / 2025
Թովմասյանը միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի նախագահի հայտարարության վրա

Թովմասյանը միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի նախագահի հայտարարության վրա

Այսօր կրկին գրություններ եմ ուղարկել իմ միջազգային գործընկերներին` նրանց ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկ տարածած հայտարարության վրա: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Երեկ նա հայտարարեց, որ «Հայաստանը ֆաշիստական պետություն է» և պետք է «վերջ տրվի դրա գոյությանը»: Նա ընդգծեց, որ Զանգեզուրի միջանցքը «պետք է բացվի և բացվելու է», ինչը ոչ այլ ինչ է, քան բացահայտ սպառնալիք Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ:

Այսպիսի հայտարարությունները պարզապես հռետորաբանություն չեն. դրանք հանդիսանում են ուղղակի և անմիջական կոչեր՝ խախտելու միջազգային իրավունքի նորմերը, զրկելու Հայաստանի Հանրապետությանը իր ինքնիշխան իրավունքներից և ուղղակիորեն սպառնալու խաղաղ բնակչության անվտանգությանը: Սա թշնամական ագրեսիայի բացահայտ դրսևորում է և միջազգային հանրության կողմից չդատապարտվելու դեպքում կարող է վերածվել անկանխտեսելի գործողությունների»,-նշել է նա

  • Կիսվել: