շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Թովմասյանի պաշտպանը դիմել է ՀՔԾ՝ պարզելու քրգործի նյութերը տրամադրվե՞լ են Հանրային հեռուստաընկերությանը, թե ոչ

Թովմասյանի պաշտպանը դիմել է ՀՔԾ՝ պարզելու քրգործի նյութերը տրամադրվե՞լ են Հանրային հեռուստաընկերությանը, թե ոչ

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպանական խումբը դիմել է Թովմասյանի գործով նախաքննություն իրականացնող քննիչին՝ պարզելու՝ արդյոք քրեական գործի նյութերի մասին տեղեկություն հայտնել է Հանրային հեռուստաընկերությանը, թե ոչ: Այդ մասին InfoPort.am-ին տեղեկացրեց Հրայր Թովմասյանի փաստաբան Միհրան Պողոսյանը:

Բացի այդ, պաշտպանական խումբը հետաքրքրվել է՝ եթե այդուհանդերձ քրեական գործի նյութերը տրամադրվել են Հանրային հեռուստաընկերությանը, ապա ի՞նչ իրավական ընթացակարգերի հիման վրա՝ այն դեպքում, երբ դա օրինական չէ:

«Հրայր Թովմասյանի մասին հեռուստառեպորտաժի ընթացքում մեկնաբաններն օգտագործել են այնպիսի ձևակերպումներ, որոնք ուղղակիորեն ենթադրում են քննիչի վարույթում քննվող քրեական գործով եղած ապացույցները Հանրային հեռուստաընկերությանը տրամադրվել է հենց ՀՔԾ քննիչի կողմից», ասում է Պողոսյանը՝ ընդգծելով, որ հեռարձակված ռեպորտաժը «անմեղության կանխավարկածի ցինիկ խախտման ապացույց է»:

Նշենք, որ Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակված տեսանյութում պատմվում էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մեղադրանքի մասին, ներկայացվում էին քրգործի մանրամասներ, որոնց մասին մինչ այժմ վարույթն իրականացնող մարմինը չէր հրապարակել:

  • Կիսվել: