հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Տոնոյանի գործով հետաքրքրված են ռուսական պաշտոնական շրջանակները

Տոնոյանի գործով հետաքրքրված են ռուսական պաշտոնական շրջանակները

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի քրգործով հետաքրքրված են ռուսական պաշտոնական շրջանակները:

Ինչպես InfoPort.am-ին հայտնեցին իր աղբյուրները, վերջին օրերին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ինչպես դեսպանատան այլ ներկայացուցիչներ ակտիվ հանդիպումներ են ունեցել հայաստանյան հասարակական-քաղաքական շրջանակների հետ, մասնավորապես այն ուժերի հետ, որոնք համագործակցում են ռուսական պետական շրջանակների հետ և փորձել ճշտել նրանց դիրքորոշումը այս գործի առնչությամբ:

Ըստ աղբյուրի` հանդիպումների ընթացքում դեսպանատան ներկայացուցիչները ամեն կերպ փորձել են հերքել Տոնոյանի առնչությունը ռուսական շրջանակների հետ, ներկայացնել նրան որպես պրոնատոյական գործիչ: Աղբյուրը նաև չբացառեց, որ անհրաժեշտության դեպքում ՀՀ-ում գործող պրոռուսական ուժերը կարող են Տոնոյանի գործով հանդես գալ համապատասխան հայտարարություններով:

Հիշեցնենք, որ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը այժմ անազատության մեջ է, նա մեղադրվում է ոչ սարքին զինամթերքի գնման գործընթացում պետությանը խոշոր նյութական վնաս պատճառելու մեջ: Նույն գործով կալանավորված է նաև մատակարար ընկերության սեփականատեր Դավիթ Գալստյանը: Նրանք, սակայն, իրենց մեղքը չեն ընդունում:

InfoPort.am-ը ավելի վաղ, հղում անելով իր աղբյուրների վրա, հայտնել էր, որ քրգործում նշված զինատեսակները անցել էն համապատասխան փորձաքննություն և խոտան չեն համարվել:

  • Կիսվել: