շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Թող նախ նայեն իմ գործունեությունը, հետո նոր լեզուները երկարացնեն. Սոֆյա Հովսեփյանը՝ Ալեն Սիմոնյանին

Թող նախ նայեն իմ գործունեությունը, հետո նոր լեզուները երկարացնեն. Սոֆյա Հովսեփյանը՝ Ալեն Սիմոնյանին

Առհասարակ, երբ որեւէ մեկը փորձում է անվանական վարկաբեկել ինձ, նախ թող վերցնի իմ անցած ուղին մինչեւ քաղաքականություն մտնել, համեմատի, նաեւ քաղաքականություն մտնելուց հետո թող համեմատ թե գործունեության, թե վարկանիշի առումով եւ հետո նոր լեզուները երկարացնեն: Այս մասին, այսօր՝ մարտի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարությանը, թե «Իմ քայլը» լքած պտգամավորները, այդ թվում Սոֆյա Հովսեփյանը չեն կարող հպարտանալ պատգամավորական բուռն գործունեությամբ:

Սիմոնյանը հայտարարել էր, թե «Իմ քայլը» լքած պտգամավորները, այդ թվում Սոֆյա Հովսեփյանը չեն կարող հպարտանալ պատգամավորական բուռն գործունեությամբ:

«Ես եմ քաղաքական ուժի վարքագծից նեղված դուրս եկել, փոխանակ ես այդ շատ վրդովված վարքագիծ դրսեւորեմ, իրենք են վրդովվում: Անգամ թող քայլ չանեն: Ես խորհուրդ եմ տալիս իրենք լռեն, ոչինչ չխոսեն, եթե պետք է խոսեն, ավելի շատ կտուժեն, որովհետեւ ստիպելու են, որ հաշվետվություն ներկայացնեմ, թե 2018-ի հունիսից սկսած ինչ գործունեություն եմ ծավալել, նաեւ դրանից ռաջ ինչ հասարակական գործունեություն եմ ծավալել եւ ով են եղել իրենք առհասարակ»,-ասաց նա:

  • Կիսվել: