ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Թող մոտենա Հայաստանի և Ադրբեջանի միջև լիակատար խաղաղության օրը. Հռոմի Պապ

Թող մոտենա Հայաստանի և Ադրբեջանի միջև լիակատար խաղաղության օրը. Հռոմի Պապ

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հանդես է եկել Սուրբ Ծննդյան ուղերձով, որտեղ դատապարտել է ՛՛պատերազմները, որոնք սնվում են զենքի արտադրությամբ՛՛:

Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբից դիմելով հավատացյալներին՝ նա հայտարարել է. ՛՛Թող մոտենա Հայաստանի և Ադրբեջանի միջև լիակատար խաղաղության օրը: Թող դրան նպաստեն մարդասիրական նախաձեռնությունները, նրանց վերադարձը, ովքեր լքել են իրենց տները, և ցանկացած համայնքի կրոնական ավանդույթների ու պաշտամունքի վայրերի նկատմամբ հարգանքը՛՛:

  • Կիսվել: