երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Թող իմանան` սև ցուցակը` ինձ համար պատիվ է, ես հայ եղբայրների հետ եմ․ Միլոնով

Թող իմանան` սև ցուցակը` ինձ համար պատիվ է, ես հայ եղբայրների հետ եմ․ Միլոնով

Ադրբեջանն ինձ ներառել է իրենց սև ցուցակում, այն պատճառով, որ հիմա Ստեփանակերտում եմ գտնվում։ Այս մասին իր գրառման մեջ նշել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը։

«Ադրբեջանն ինձ ներառել է իրենց սև ցուցակում, այն պատճառով, որ հիմա Ստեփանակերտում եմ գտնվում։ Եթե Ադրբեջանը այն երկիրն է, որը թուրքական անօդաչուներ է ուղարկում խաղաղ բնակիչներին, երեխաներին սպանելու, ռմբակոծելու համար` ապա ես չեմ ցանկանում լինել նրանց սպիտակ ցուցակներում, ես գերադասում եմ սև ցուցակները։ Այնպես որ թող իմանան` սև ցուցակը` ինձ համար պատիվ է, ես հայ եղբայրների հետ եմ»,- հավելել է նա։

  • Կիսվել: