հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրինագծում առաջինից երկրորդ ընթերցում շուրջ 40 փոփոխություն է կատարվել

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրինագծում առաջինից երկրորդ ընթերցում շուրջ 40 փոփոխություն է կատարվել

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:

ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցում օրենքի նախագծում շուրջ 40 փոփոխություն է կատարվել: 

«Հիմնական բովանդակային փոփոխությունն այն է, որ կատարվեց պետական օժանդակության վերաբերյալ դրույթում. եթե չթույլատրված պետական օժանդակություն է տեղի ունեցել, ենթակա է վերադարձման միայն անհատապես որոշվող գույքը: Ուստի եթե պետության կողմից սխալ որոշում է կայացվել, որևէ տնտեսվարող սուբյեկտ դրա համար չպետք է լրացուցիչ պատասխանատվություն կրի»,- նշեց Գևորգյանը:

Բանակցային ուժեղ դիրքում փոփոխություն է կատարվել, որ օրենքով չորս առևտրային ցանցերի շրջանառությունը 1.5 միլիարդ դրամից դառնա 3 միլիարդ դրամ:

Տնտեսվարողների կյանքում օրենքի ընդունմամբ ի՞նչ փոփոխություններ կլինեն հարցին՝ Գևորգյանը նշեց, որ նոր ինստիտուտ է ներդրվում՝ եզրակացության տրամադրման ինստիտուտը: Բիզնեսը կարող է նախապես դիմել ՏՄՊՊՀ, որ ստանա իր կողմից կնքվող հնարավոր պայմանագրի կամ գործարքի մասին կարծիք, որը անվճար է, և հանձնաժողովը առնվազն մեկ ամսվա ընթացքում կպատասխանի ու խնդիրները կմատնանշի: 

  • Կիսվել: