ուրբաթ, մայիս 30
30 / 5 / 2025
ՏԿԵ նախարարը Ֆրանսիայի Սենատի ներկայացուցչի հետ անդրադարձել է համատեղ ծրագրերին

ՏԿԵ նախարարը Ֆրանսիայի Սենատի ներկայացուցչի հետ անդրադարձել է համատեղ ծրագրերին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազին, որը Հայաստան է ժամանել «Երևանյան երկխոսություն - 2025» ֆորումի շրջանակներում։ Այդ մասին նախարարը գրել է Ֆեյսբուքի իր էջում:
 
«Կարևորել եմ Դըվինազի հետ հանդիպումը հունիսի 2-3-ը Գորիսում կայանալիք Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովին ընդառաջ, որին կմասնակցեն ՀՀ մարզերի և համայնքների ներկայացուցիչներ և Ֆրանսիայի ռեգիոններից ժամանող մեծաթիվ պատվիրակներ։
 
Հանդիպման ժամանակ անդրադարձել ենք ՏԿԵՆ-ի և ՀՀ կառավարության այլ մարմինների հետ Ֆրանսիայի կառավարության կողմից արդեն իրականացվող և նախատեսված համատեղ ծրագրերին։
 
Այս համատեքստում շնորհակալություն եմ հայտնել երկու երկրների դեսպաններին իրենց գնահատելի ներդրումն ունենալու համար»,- գրել է Խուդաթյանը։

  • Կիսվել: