երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Տիրան Խաչատրյաննն անդրադարձել է Արզումանյանին ու Հարությունյանին մեղադրանք առաջադրելուն

Տիրան Խաչատրյաննն անդրադարձել է Արզումանյանին ու Հարությունյանին մեղադրանք առաջադրելուն

՛՛Դիմադրություն՛՛ շարժման այսօրվա հանրահավաքին մասնակցումէ  նաև ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը։

Նա զրուցեց լրագրողների հետ: Զրույցի ժամանակ ԶԼՄ ներկայացուցիչները հետաքրքրվեցին, թե արդյոք Միքայել Արզումանյանին ու Ջալալ Հարությունյանին մեղադրանքներ առաջադրելը տպավորություն չի՞ ստեղծում, որ Հայաստանի գործող իշխանությունը պարտության պատասխանատվությունը բարդում է հրամանատարների վրա:

Ի պատասխան՝ Խաչատրյանն ասաց. ՛՛Չգիտեմ՝ ինչու է հիմա տպավորություն ստեղծվում, երբ դեռևս բավականին երկար ժամանակ առաջ կոնկրետ պատասխանատու անձը հայտարարություն արեց, որ ինքը համար մեկ պատասխանատուն է, բայց համար մեկ մեղավորը չէ։ Դա արդեն բոլորին էլ հետևություն անելու առիթ կարող էր տալ, որ հետևանքները կամ շարունակությունը լինելու է այնպիսին, որ կբերի այդ ՛՛համար մեկ պատասխանատուից՛՛ պատասխանատվությունը հանելուն ու հերթականությամբ մեղավորներ նշանակելուն՛՛:

Ըստ Խաչատրյանի՝ քննչական մարմինները պետք է զբաղվեն, թե ինչո՞ւ է պատերազմից երկու տարի անց քրեական գործ հարուցվել Միքայել Արզումանյանի նկատմամբ։ Նրա խոսքով՝ անթերի մարդիկ չկան, հարց է, թե այս ամենով ՛՛ում կաշին են ուզում փրկել՛՛։

Լրագրողների հարցին, թե արդյոք մտավախություն չունի՞, որ իր նկատմամբ ևս քրեական գործ կհարուցեն, Խաչատրյանը պատասխանեց. ՛՛Նման մտավախություն չունեմ՛՛։

Խոսելով այսօրվա իրավական համակարգի մասին՝ նա նշեց, որ Հայաստանում իրավական համակարգ գոյություն չունի, ինչ ուզում անում են։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մեղադրանք է առաջադրվել Միքայել Արզումանյանին և Ջալալ Հարությունյանին:

 

  • Կիսվել: