երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Տիկին Սոֆյա ձեզ հրավիրում եմ եթեր, խոստանում եմ ոչ մի բռնության չենթարկել. Պետրոս Ղազարյանը` Սոֆյա Հովսեփյանին

Տիկին Սոֆյա ձեզ հրավիրում եմ եթեր, խոստանում եմ ոչ մի բռնության չենթարկել. Պետրոս Ղազարյանը` Սոֆյա Հովսեփյանին

Հ1-ի հաղորդավար Պետրոս Ղազարյանը պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին հրավիրում է հարցազրույցի՝ խոստանալով բռնության չենթարկել։

«Փաստորեն երբ ես հարց եմ տալիս հյուրին,վերջինս ցրում ա կամ չի պատասխանում ու ես պնդում եմ իմ հարցը դա նվաստացում ա հյուրին,ինչը հոգեբանական բռնություն ա է»,- այս մասին իր ֆեյսբուքի էջում գրել է «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդաշարի հեղինակ Պետրոս Ղազարյանը:

«Տիկին Սոֆյա ձեզ հրավիրում եմ եթեր, խոստանում եմ ոչ մի բռնության չենթարկել, կտամ այնպիսի հարցեր որոնց դուք կարող եք պատասխանել», գրել է Ղազարյանը:

Հիշեցնենք՝ Սոֆյա Հովսեփյանն ահսօր Աժ-ում իր ելույթի ժամանակ ասել էր.

«Հանրայինի եթերում կա մի հաղորդաշար՝ «Հարցազրույց՝ Պետրոս Ղազարյանի հետ»: Այս հաղորդաշարը երբ նայում եմ, ամեն անգամ ուզում եմ հարցնել՝ լրագրողական էթիկա հասկացողությունը Հանրայինում գործում է, թե՞ ոչ: Արդյոք հաղորդաշարի ժամանակ հաղորդավարը հրավիրում է հյուրին, որպեսզի պաշտպանի առավելագույնը պետության շահերը: Արդյոք պետությունը վճարում է միայն իր շահերը պահելու, թե չեզոքություն պահելու համար: Արդյոք իրավուք ունի որևէ անձի մինչև վերջ նվաստացնելու Հանրայինի եթերում. դա հենց հոգեբանական բռնությունն է»:

 

  • Կիսվել: