Տիկին, կփոշմանեք ձեր հարցի համար. Արմեն Խաչատրյանը՝ ԲՀԿ–ականին
Անընդհատ խոսում են Սյունիքում տեղի ունեցած իրադարձություններից, բայց ուզում եմ իմանալ՝ դահլիճում գտնվողներից քանի հոգի են գնացել Սյունիքի այդ տարածքները, տեսել, խոսել, հասկացել, եւ հանդիպել սահմանապահների հետ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, սյունեցի Արմեն Խաչատրյանը:
«Եթե գնացել եք, շատ լավ է»,-ասաց նա:
Այդ պահին պատգամավորներից մեկը տեղից ասաց. «Գումար չենք ստացել ձեզ նման ԱԺ-ից», ինչին Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Ուրեմն լսեք, տիկին, ես ձեզ ինչ կասեմ այդ գումարի հետ կապված: Ես դիմել եմ ԱԺ-ին, որ ինձ տրամադրեն ամենագնաց մեքենա, որովհետեւ իմ գնացած տարածքները հնարավոր չէր գնալ իմ մեքենայով: Ընդամենը սրանով է պայմանավորված իմ գործուղումը: Ավել պարզաբանելու համար, ես ձեզ խոստանում եմ, որ դահլիճից դուրս կպարզաբանեմ եւ դուք կփոշմանեք այդ հարցի համար: Ես ձեզ խոսք եմ տալիս»:
«Իմ քայլի» պատգամավորը ընդգծեց, որ ինքը հանդես է եկել առաջարկությամբ. «Փոխանակ նստենք, խոսենք, այստեղից եզրահանգումներ անենք, թե իբր Մեղրին են տալիս, Շուռնուխն են տալիս, եկեք դիտարկող աշխատանքային խումբ ստեղծենք դիտարկման համար: Ներկայացրեք բոլոր խմբակցություններից ձեր ներկայացուցիչներին, պհամապատասխան պետական օղակներից մարդիկ,. Գնանք Սյունիք, տեսնենք, թե ինչ են անում եւ ինչ են արել: Եթե մինչեւ հիմա տիեզերական մտքեր կան, որ մինչեւ հիմա որեւէ մեկի ուղեղում չեն եղել, թե ինչպես պետք է այդ սահմանազատումն անենք, նոր գաղափարներ, նոր առաջարկներ կլինեն, խնդրեմ, բոլորս անենք, հասկանանք: Եթե կարող ենք ավտոմատով այդ սահմանը պահել եւ ասել՝ ոչ, ադրբեջանցին պետք է 50 կմ-ից ներս չթափանցի, եկեք գնանք պահել, ես էլ ձեզ հետ: Եթե նման առաջարկություն լինի, ու ես չգամ ավտոմատով, այդ ժամանակ կասեք»,-ասաց պատգմավորը՝ նկտելով, որ այստեղ խոսողների 99 տոկոսը չգիտի, թե Շուռնուխը որտեղ է, Որոտանը որտեղ է, ադրբեջանական պոստը որտեղ է դրված, ռուսները որտեղ են կանգնած եւ ինչ են անում:
«Ամբողջ ազգի մեջ տագնապ եք տարածել այն աստիճան, որ Հյուսիսային պողոտայում ապրողն ասումէ՝ երեկոյան վախենում եմ տնից դուրս գալ, կարող է թուրքը գա: Որ կպանցին այսօր վխենում է Որոտանով երթեւեկի: Ինչքան էլ ասում ենք՝ այդպես չի: Սահմանապահներն ասում են՝ անգամ մեքենան փչանալու դեպքում զանգեք այս հմարով, որ դա ինքնավստահությունը բարձրացնի մարդկանց մոտ, բայց անմիջապես լրատվամիջոցները փոխում են ու սարքում, որ եթե գերի լինեք, կզանգեք: Կգնանք կտեսնենք, թե ով է ինչ ստում: Եթե ուզում եք, հենց վաղն էլ գնանք»,-հայտարարեց Արմեն Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ մամուլը գրել էր, որ Սյունիքից ընտրված պատգամավոր Արմեն Խաչատրյանը ԱԺ-ի հաշվին Սյունիք է գործուղվել, ինչից բխում է, որ նա հայրական տուն գնացել է պետական միջոցների հաշվին:


