հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Տիգրան Սարգսյանը նշանակվել է ԵԱԶԲ-ի խորհրդի նախագահի տեղակալ

Տիգրան Սարգսյանը նշանակվել է ԵԱԶԲ-ի խորհրդի նախագահի տեղակալ

Տիգրան Սուրենովիչ Սարգսյանը նշանակվել է Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նախագահի տեղակալ, հայտնում է բանկի կայքը:

Եվրասիական զարգացման բանկ (ԵԱԶԲ) միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հիմնադրվել է Ռուսաստանի և Ղազախստանի կողմից 2006 թվականին: Ներկայումս բանկն ունի վեց անդամ պետություններ տեղակայված Ասիայում և Եվրոպայում, ներառյալ Հայաստանը, Բելառուսը, Ղրղզստանը և Տաջիկստան: Այլ երկրները և միջազգային կազմակերպությունները կարող են դառնալ բանկի անդամ` ստորագրելով հիմնադիր պայմանագիր: Բանկի նպատակն է խթանել անդամ երկրներում ներդրումային ակտիվությունը, զարգացնել շուկայական տնտեսությունը, խթանել տնտեսական աճը և լուծել այլ տնտեսական խնդիրներ: Բանկի բաժնեհավաք կապիտալը կազմում է 7 միլիարդ ԱՄՆ դոլար: Անդամ երկրները ունեն հետեւյալ բաժնեմասերը. Ռուսաստան` 65.97 տոկոս, Ղազխստան` 32.99 տոկոս, Բելառուս 0.99 տոկոս, Տաջիկստան` 0.03 տոկոս, Հայաստան` 0.01 տոկոս եւ Ղրղզստան` 0.01 տոկոս:

  • Կիսվել: