հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Եվրասիական զարգացման բանկը կանխատեսել է Հայաստանի ՀՆԱ-ի 4,2 տոկոս աճ

Եվրասիական զարգացման բանկը կանխատեսել է Հայաստանի ՀՆԱ-ի 4,2 տոկոս աճ

Եվրասիական զարգացման բանկը հրապարակել է 2021 թվականի և միջնաժամկետ հեռանկարում բանկի գործունեության տարածաշրջանի թարմացված մակրոտնտեսական կանխատեսումը: 2021-ի համար Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը բարձրացվել է 4,2 տոկոսով:

Նշվում է, որ Հայաստանի առանցքային առևտրային գործընկեր Ռուսաստանում ավելի ակտիվ տնտեսական վերականգնումը ուժեղ խթան է հաղորդել առաջին կիսամյակում մեր երկրից արտահանման ծավալներին:

Հայաստանում Եվրասիական զարգացման բանկը տարեվերջին ակնկալում է 5.4 տոկոսանոց գնաճ:

Բանկի տվյալներով՝ Բելառուսում գնաճը կազմելու է 8.7 տոկոս, Ղազախստանում՝ 6.7 տոկոս, Ղրղզստանում՝ 7.7 տոկոս, Ռուսաստանում՝ 5 տոկոս, իսկ Տաջիկստանում՝ 7.4 տոկոս:

  • Կիսվել: