Տիգրան Մկրտչյանը նշանակվել է Հունաստանում ՀՀ դեսպան
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Տիգրան Մկտչյանին Հունաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Տիգրան ՄԿՐՏՉՅԱՆԻՆ նշանակել Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աթենք)» ,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Մկտչյանը մինչ այդ զբաղեցնում էր Մերձբալթյան երկրներում ՀՀ դեսպանի պաշտոնը։



