երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
Տիգրան Մկրտչյանը դեսպան Կուլա Սոֆիանուի հետ մտքեր է փոխանակել Կիպրոսում կիպրահայ համայնքի դերի մասին

Տիգրան Մկրտչյանը դեսպան Կուլա Սոֆիանուի հետ մտքեր է փոխանակել Կիպրոսում կիպրահայ համայնքի դերի մասին

Հայաստանի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Աթենք) Կիպրոս կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Կիպրոսի Արտաքին գործերի նախարարության պետական ​​արարողակարգի ղեկավար, դեսպան Կուլա Սոֆիանուի հետ՝ Կիպրոսի խորհրդարանում հայ պատգամավոր Վարդգես Մահտեսյանի մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Կիպրոսի եղբայրական հարաբերությունների, ինչպես նաև Կիպրոսում կիպրահայ համայնքի դերի մասին։

 

  • Կիսվել: