երեքշաբթի, հոկտեմբեր 27
27 / 10 / 2026
Տիգրան Մկրտչյանն ու Հունաստանի ներքին գործերի նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության հնարավորությունները

Տիգրան Մկրտչյանն ու Հունաստանի ներքին գործերի նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության հնարավորությունները

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հունաստանի ներքին գործերի նախարար Մակիս Որիդիսի հետ:

Ինչպես տեղեկանում ենք դեսպանության տարածած հաղորդագրությունից, կողմերը քննարկել են հանրային կառավարման և վարչական բարեփոխումների ոլորտներում երկկողմ համագործակցության հնարավորությունները։ Հույն պաշտոնյան նշել է, որ Հունաստանը մեծ փորձ ունի այս ոլորտներում և պատրաստ է դրանով կիսվել Հայաստանի հետ։ Նախարարը հակիրճ ներկայացրել է Հունաստանի ներքին գործերի նախարարության կառուցվածքն ու գործունեությունը:
 

Դեսպան Տիգրան Մկրտչյանն իր հերթին նշել է, որ Հայաստանն այս ուղղությամբ վերջին տարիներին հստակ քայլեր է ձեռնարկել, և բարեկամ երկրների աջակցությունն ու փորձի փոխանակումը էլ ավելի կնպաստի Հայաստանում արդյունավետ կառավարման կայացմանը։

Երկուստեք պատրաստակամություն են հայտնել այս ուղղությամբ հայ-հունական համագործակցության կոնկրետ քայլեր նախաձեռնել։

  • Կիսվել: