հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում ԱՄՀ նորանշանակ մշտական ներկայացուցչին

Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում ԱՄՀ նորանշանակ մշտական ներկայացուցչին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսիին Հայաստանում աշխատանքային առաքելությունն ավարտելու կապակցությամբ և այդ պաշտոնում նրան փոխարինող Ումանգ Ռավաթին:

Կառավարությունից հայտնում են, որ հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Մեհդի Ռաիսիին Հայաստանում ծավալած ակտիվ և արդյունավետ գործունեության համար, ինչպես նաև շնորհավորել Ումանգ Ռավաթին նշանակման կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ հիմնադրամի և Հայաստանի կառավարության միջև ձևավորված գործընկերային հարաբերությունները և արդյունավետ փոխգործակցությունը հետագայում ևս շարունակական կլինեն:

Ումանգ Ռավաթն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել շարունակելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով արդյունավետ համագործակցությունը։

  • Կիսվել: