երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Տիգրան Ավինյանը վստահեցրեց, որ վթարային տների խնդրի լուծումը ընթացքի մեջ է

Տիգրան Ավինյանը վստահեցրեց, որ վթարային տների խնդրի լուծումը ընթացքի մեջ է

Օգոստոսի 29-ին Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավ է անցկացնում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում։

Կուսակցությունից քաղաքի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը վստահեցրեց, որ վթարային տների խնդրի լուծումը ընթացքի մեջ է։

Նրա խոսքով, ընթանում են նաեւ լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքներ։

Նա նշեց, որ ոչ ոք երեւանցիներից լավ չգիտի խնդիրը՝ վստահեցնելով, որ հենց քաղաքացիների դիմումներն ու բողոքներն են դառնալու իշխող կուսակցության նախընտրական ծրագիրը։

«Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ հաջորդ տարի Աջափնյակում կսկսվի մետրոյի կայարանի շինարարությունը»,- վստահեցրեց նաև Ավինյանը։

  • Կիսվել: