ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Տղերք, մեր հայրենասիրությունը թուլության հետ չշփոթեք. Արմեն Աշոտյան

Տղերք, մեր հայրենասիրությունը թուլության հետ չշփոթեք. Արմեն Աշոտյան

Արտաքին վտանգի գիտակցումը հանրային համերաշխության փխրուն մթնոլորտ է ստեղծել։ Այս մասին Ֆեսբուքում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասված է.

«Քաղաքական դաշտի հիմնական դերակատարներն իրենց մասնակցությունն են բերում ազգային շահերի պաշտպանությանը՝ Հայաստանում, Սփյուռքում եւ արտերկրում։

Կորոնավիրուսային համավարակի առողջապահական եւ սոցիալ-տնտեսական ծանրագույն ազդեցությունն անգամ երկրորդ պլան մղվեց։

Իսկ ի՞նչ է անում իշխանությունը։

1.Շարունակում է ամբողջ թափով ՍԴ-ի բռնազավթման գործընթացը։

2.Քաղաքական մրցակիցների նկատմամբ քրեական նոր գործեր է հարուցում, հներին էլ՝ նոր թափ հաղորդում։

3.Տեղեկատվական դաշտում նոր ներքին պառակտություններ է հրահրում։

4.Քաղաքացիներին շղթայում է, տուգանում ու ցրում։

5.Հայ ազգային դպրոցին նոր հարվածներ է հասցնում, հրեշավոր կերպով շարունակելով կրթության ապազգայնացման գործընթացը։

Տղերք, մեր հայրենասիրությունը թուլության հետ չշփոթեք։ Մենք եռագույնի տակ ենք համախբվել։ Այս տեմպերով դուք այդ դրոշի տակ տեղ չեք ունենա»։

  • Կիսվել: