հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Տղե՛րք, այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնների տարբեր պաշտոնյաների գրասենյակներից դո՛ւրս եկեք, ձեզ մի՛ վաճառեք. Բագրատ Սրբազան

Տղե՛րք, այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնների տարբեր պաշտոնյաների գրասենյակներից դո՛ւրս եկեք, ձեզ մի՛ վաճառեք. Բագրատ Սրբազան

Դուք անկարող մարդիկ եք, անընդունակների կառավարություն՝ ձեր բոլոր ենթակառուցվածքներով։ Այս մասին այսօր Նուբարաշենի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ նկատի ունենալով իշխանություններին:

՛՛Այս մարդիկ գաղափար էլ չունեն, որպեսզի հնարավոր լինի առանց թշնամության հետները գաղափարական դաշտում խոսել ու ցույց տալ այն ամենը, ինչ տեղի է ունենում։ Իրենցը ծաղրանքն է, հայհոյանքը, վիրավորանքն ու սպառնալիքը՛՛,-նշեց նա։

Ապա Բագրատ Սրբազանը հավելեց. ՛՛Խոսքս ուղղում եմ որոշ քաղաքական գործիչների․ ՛՛Տղե՛րք, այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնների տարբեր պաշտոնյաների գրասենյակներից դո՛ւրս եկեք, ձեզ մի՛ վաճառեք, մեղք եք։

Ոչ միայն դուք եք մեղք, այլև ձեր միջոցով կարծիք եք ձևավորում՝ իբր այստեղ թույլ, տկար ու անզոր մարդիկ են՛՛:

  • Կիսվել: