հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Տեսնում ենք գործընթացներ, որոնք եռակողմ պայմանավորվածության շրջանակներում չեն. Էնֆիաջյան

Տեսնում ենք գործընթացներ, որոնք եռակողմ պայմանավորվածության շրջանակներում չեն. Էնֆիաջյան

Այն, որ Սյունիքում բարձունքներ են տրվում հկառակորդին, եւ մինչեւ ժամը 17-ը ժամանակ էր տրվել, դա անիշխանության հետեւանք է, որովհետեւ մեր երկրի քաղաքացիները հայտնվում են մի իրավիճակում, որ ստիպված են լինում իրենց տարիներով ստեղծած տնտեսությունը, տունը այրել ու դուրս գալ՝ չթողնելով թշնամուն: Այս մասին այսօր ընդդիմության կազմակերպած ջահերով երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը:

Նրա խոսքով՝ եռակողմ հայտարարության մեջ չկա կետ, որի համաձայն այդ բարձունքները փոխանցվում են Ադրբեջանին: ՛՛Հայտարարության մեջ հստակ ֆիքսված է, որ կողմերը կանգնում են այնտեղ, որտեղ հրադադարի կնքման օրն է, եւ այդ տեղերը ֆիքսվում են: Այս պահի դրությամբ մենք տեսնում ենք գործընթացներ, որոնք այս պայմանավորվածության շրջանակներում չեն՛՛,-ասաց նա:

 

  • Կիսվել: