կիրակի, օգոստոս 2
2 / 8 / 2026
Տեսել եմ`ինչպես է Քոչարյանի խորհրդականը գալիս քրեակատարողական հիմնարկ՝ իր ամսական նալոգը պետից վերցնելու․ Բաբաջանյան

Տեսել եմ`ինչպես է Քոչարյանի խորհրդականը գալիս քրեակատարողական հիմնարկ՝ իր ամսական նալոգը պետից վերցնելու․ Բաբաջանյան

Ես ականատես եմ եղել, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանի խորհրդականը գալիս քրեակատարողական հիմնարկ՝ իր ամսական նալոգը քրեակատարողական հիմնարկի պետից վերցնելու, որն էլ իր հերթին պետք է այդ նալոգը հավաքեր քրեակատարողական հիմնարկում գտնվող կալանավորներից։ Այս մասի այսօր ԱԺ ամբիոնից ասաց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

Պատգամավորը նաև նկատեց, որ մեծագույն սպառնալիք է նաև այն իրողությունը, որ պետության առաջին դեմքերի դեմ հանցագործություն գործած անձինք դատական համակարգի հովանավորության շնորհիվ գտնվում են ազատության մեջ:

«Վերջապես ես տեսել եմ, թե ամսական ինչ մեթոդով են քրեակատարողական հիմնարկի պետերը վճարներ հավաքում այս կամ այն հիմնարկի արտոնյալ պայմաններում իրենց անազատությունն անցկացնող կալանավորներից»,- հավելեց Բաբաջանյանը։

  • Կիսվել: