Ընդդիմությունը պետք է ուրախանա, որ մենք քանդում ենք ինքնակամ շինությունները․ Սուրեն Գրիգորյան
Ընդդիմությունը պետք է ուրախանա, որ մենք քանդում ենք ինքնակամ շինությունները։ Երևանի ավագանու նիստում այս մասին հայտարարեց քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։
«Այդ շինությունները կարող էին հայտնվել կամ համատարած կոռուպցիայի միջավայրում, կամ ընտրողներին կաշառելու արդյունքում, կամ էլ ձեզ հետ քաղաքական կապեր ունեցող անձանց հանցավոր տգիտության հետևանքով։ Դուք պետք է ծափահարեք ու ուրախանաք նման շինությունների ապամոնտաժման համար, այլ ոչ թե պայքարեք դրա դեմ»,— նշեց նա։
Հիշեցնենք, որ զուգահեռաբար Շինարարների փողոցում քաղաքային իշխանությունները քանդում են կրպակները, ինչին դեմ են արտահայտվում սեփականատերերը։ Տեղում լարված իրավիճակ է տիրում։



