երեքշաբթի, հոկտեմբեր 13
13 / 10 / 2026
Ֆրանսիայում աշակերտների բողոքի ակցիաների պատճառով փակվել է շուրջ 200 վարժարան

Ֆրանսիայում աշակերտների բողոքի ակցիաների պատճառով փակվել է շուրջ 200 վարժարան

Ֆրանսիայում աշակերտների բողոքի ակցիաների պատճառով փակվել է շուրջ 200 վարժարան, հայտարարել է երկրի կրթության նախարար Էդուար Ժեֆրեն, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ավելի վաղ շարժման մասնակիցները կոչ են արել չդադարեցնել բողոքի ակցիաները և միանալ հոկտեմբերի 13-ի մասսայական ցույցին:

Ինչպես նշել է նախարարը, այժմ ցույցերի պատճառով ժամանակավորապես ավելի քիչ վարժարաններ են փակվում, քան դա եղել է անցած շաբաթների ընթացքում:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում ավագ դպրոցի աշակերտները մի քանի շաբաթ շարունակ մասսայական բողոքում էին ծանրաբեռնված դասացուցակի, ուսուցիչների պակասի և կրթության ոլորտի այլ խնդիրների պատճառով: Որոշ ակցիաներ ուղեկցվել են անկարգություններով: Փարիզում ոստիկանությունը ցուցարարների դեմ կիրառել է արցունքաբեր գազ և ձայնային նռնակներ: Ավելի քան 6,800 մարդ, որոնց մեծ մասը անչափահասներ են, ձերբակալվել է:

  • Կիսվել: