երեքշաբթի, հոկտեմբեր 13
13 / 10 / 2026
Վլադիմիր Պուտինն իրականում ավելի շատ է ցանկանում գործարք կնքել, քան Վոլոդիմիր Զելենսկին. Թրամփ

Վլադիմիր Պուտինն իրականում ավելի շատ է ցանկանում գործարք կնքել, քան Վոլոդիմիր Զելենսկին. Թրամփ

ԱՄՆ նախագահն անդրադարձել է ռուս-ուկրաինական զարգացումներին: Լրագրողները հարցրել են Դոնալդ Թրամփին՝ ինչ է նա մտածում այն հարցի շուրջ, որ Ռուսաստանը և Ուկրաինան չեն հետևում իր ավելի վաղ հայտարարած էներգետիկ հրադադարին:

«Զելենսկին և Պուտինը համաձայնել են։ Եվ գիտե՞ք ինչու։ Որովհետև ես եմ նրանց ասել»,- հակադարձել է Թրամփը։

Լրագրողների նկատառմանը, որ Ռուսաստանն է խախտել նրա հայտարարած «էներգետիկ զինադադարը», Թրամփը պատասխանել է՝ «խախտումներ եղել են երկու կողմից էլ»։

Սպիտակ տան ղեկավարի կարծիքով՝ Վլադիմիր Պուտինն իրականում ավելի շատ է ցանկանում գործարք կնքել, քան Վոլոդիմիր Զելենսկին։

«Պետք է համոզենք Զելենսկուն, որ նա ևս ցանկանա գործարքի հասնել: Կստիպենք նրանց դա անել»,- հավելել է Թրամփը։

Նա համոզմունք է հայտնել, որ Պուտինը և Զելենսկին պետք է հանդիպեն՝ կարգավորելու հակամարտությունը:

  • Կիսվել: