չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Տեսե՞լ եք՝ Ադրբեջանի ղեկավարն ասի՝ Խորհրդային Հայաստանի տարածք կա մեր վերահսկողության տակ. Մարուքյան

Տեսե՞լ եք՝ Ադրբեջանի ղեկավարն ասի՝ Խորհրդային Հայաստանի տարածք կա մեր վերահսկողության տակ. Մարուքյան

Ես չգիտեմ, թե ում վրա է վարչապետը մուննաթ գալիս, ուզում եմ հասկանալ, թե ով է մեղավոր, որ կառավարությունը ասում է՝ թուղթը պետք է գաղտնի մնար, բայց գաղտնի չի մնացել: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Մարուքյանը, մասնավորապես, նշեց. ՛՛Ում վրա եք մուննաթ գալիս, դուք մի թուղթ չեք կարողանում գաղտնի բանակցել, սահմանները ոնց եք պահելու:

Հաջորդը՝ ո՞վ է ասել, որ այս հարցը մինչեւ ընտրությունները պետք էր քննարկել: Այո, զորքը մտել էր Հայաստանի տարածք, ասվել էր չենք հանդուրժելու, բանակցություններով դուրս ենք հանելու, բայց դա չէր ենթադրում նոր պարտավորություններ:

Այս նոր փաստաթղթում հղում կա նոյեմբերի 9-ի փաստաթղթին: Հիմա հարց եմ ուզում տալ՝ բա ռազմագերիների հարցն ի՞նչ եղավ: ռամզագերիներին չեն վերադարձնում, դուք ինչի՞ եք նոր բաներ քննարկում իրենց հետ: Նոյեմբերի փաստաթուղթը չիմպլեմենտացրած՝ նորը ո՞նց եք ստորագրում:

Վարչապետն ասում է՝ սուտ է, չկա անկլավների հարց, հետո այստեղ ամբիոնից հայտարարում է, որ Սովետական Ադրբեջանի տարածքներ կան մեր վերահսկողության տակ: Բա եթե սուտ են ասում, թե տարածքների հարց է քննարկվում, ինչի՞ եք ամբիոնից գալիս տենց բան ասում: Ուրեմն ճիշտ են ասում: Գուցե այդ թղթի մեջ չկա, մեկ ուրիշ թղթի մեջ կա, կամ բանավոր է լինելու: Տեսե՞լ եք Ադրբեջանի ղեկավարն ասի, որ Խորհրդային Հայաստանի տարածք կա մեր վերահսկողության տակ՛՛:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ նիստում Փաշինյանն ասել է. ՛՛Սովետական Հայաստանի տարածքներից ավելի քան 70 քմ կիլոմետրը Արցախյան առաջին պատերազմի հետեւանքով գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Մենք էլ ունենք Սովետական Ադրբեջանին պատկանած տարածքներ, որոնք գտնվում են մեր զինված ուժերի վերահսկողության ներքո։

Պետք է, ի վերջո, խոսենք, հասկանանք, թե ինչ ենք անում։ Կան տարբեր ճանապարհներ, օրինակ՝ եղած իրավիճակն արձանագրել որպես պետական սահման։ Ամենատարեր կոմբինացիաներ կարող են լինել՛՛։

  • Կիսվել: