հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Տեսչական մարմնի միջնորդության հիման վրա կասեցվել է «Եղվարդ արտադրական բազա» ՍՊԸ-ի գործունեությունը

Տեսչական մարմնի միջնորդության հիման վրա կասեցվել է «Եղվարդ արտադրական բազա» ՍՊԸ-ի գործունեությունը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը 2021 թվականի հոկտեմբերի 7-ին ստուգում էր իրականացնել ՀՀ, ք. Երևան, Բաղրամյան պողոտա, 1-ին նրբանցք, N 30, Լեռ Կամսար փողոց 30/4 և 30/6 հասցեներում։ Ստուգման արդյունքում ՏՄ-ն պարզել էր,  որ կապալառու շինարարական աշխատանքներ իրականացնող «Եղվարդ արտադրական բազա» ՍՊԸ-ն թույլ էր տրվել կոնստրուկտիվ այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել շենքի ամրության, կայունության վրա, ինչպես նաև վտանգավոր էին մարդկանց համար և չէին կարող վերացվել՝ առանց դադարեցնելու տվյալ տեղամասում շինարարական աշխատանքները։

Մասնավորապես, շինարարության ընթացքում տեղի էին ունեցել հաստատված նախագծի, շինարտադրության ընդունման նորմերի և ստանդարտների, ինչպես նաև տեխնիկական հսկողության իրականացման կարգի խախտումներ։

Այդպիսվ՝ կապալառու՝ «Եղվարդ արտադրական բազա» ՍՊ ընկերության կողմից խախտվել էր «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի պահանջը, որի համար «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված է վարչական պատասխանատվություն։

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը, հիմք ընդունելով «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասը, ընկերությանը տրամադրված լիցենզիայի գործունեությունը կասեցնելու միջնորդություն էր ներկայացրել ՀՀ Քաղաքաշինության կոմիտե։

Քաղաքաշինության կոմիտեի կողմից միջնորդությունը բավարարվել է, և ընկերության գործունեությունը կասեցվել է։Կասեցման ժամկետ է սահմանվել մինչև խախտման պատճառի վերացումը:

  • Կիսվել: