շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Տեսագրության մեջ լսվում է՝ ինչպես է ԵԽ գլխավոր քարտուղարը բարձրաձայնում հանրաքվեի վերաբերյալ մտահոգությունների մասին. Աշոտյան

Տեսագրության մեջ լսվում է՝ ինչպես է ԵԽ գլխավոր քարտուղարը բարձրաձայնում հանրաքվեի վերաբերյալ մտահոգությունների մասին. Աշոտյան

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ, ինչի մասին նա տեղեկացրել է իր ՖԲ էջում: Այս մասին գրառում է կատարել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Ցավոք, տեսագրությունը ընդհատված է արարողակարգային մասով, և մեզ այս պահին հասանելի չէ, թե հակասահմանադրական հանրաքվեի մասին ինչ ստերը խոսում վարչապետը, մասնավորապես, արդյո՞ք բարձրաձայնվել է Բուքիքիոն կոռումպացված լինելու մասին մեղադրանքը և այլն:

Սակայն անգամ այդ տեսագրության մեջ լսվում է, թե ինչպես է ԵԽ գլխավոր քարտուղարը բարձրաձայնում, որ իրենք մտահոգություններ ունեն կապված այդ հանրաքվեի հետ:

«Աշխարհի ամենաթափանցիկ» կառավարության գործելաոճին արդեն սովոր ենք՝ նրանք կտրում, ընդհատում, հանում են իրենց համար անհաճո հատվածներն ու նյութերը անգամ միջազգային հանդիպումներից:

Բայց ստի ոտքերը, ինչպես բազմիցս ապացուցել եմ, կարճ են: Մերկելի ականջը կանչի...»:

  • Կիսվել: