կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Տերտերյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների միջտարածաշրջանային և մերձսահմանային համագործակցության հարցերով խորհրդի նիստին

Տերտերյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների միջտարածաշրջանային և մերձսահմանային համագործակցության հարցերով խորհրդի նիստին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների միջտարածաշրջանային և մերձսահմանային համագործակցության հարցերով խորհրդի 10-րդ նիստին։ Նիստն անցկացվել է առցանց ձևաչափով` Ուզբեկստանի Հանրապետության նախագահությամբ։

Մասնակիցներին ողջունել և արդյունավետ աշխատանք է մաղթել նիստը նախագահող, Ուզբեկստանի Հանրապետության տնտեսական զարգացման և աղքատության հաղթահարման նախարարի առաջին տեղակալ Խոլխուջաև Սաիդկահոր Մուհամմադկարիուղլին։

Օրակարգային հարցերի շրջանակում Վաչե Տերտերյանը ներկայացրել է ԱՊՀ պետությունների հետ միջտարածաշրջանային և մերձսահմանային համագործակցության ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կողմից հաշվետու տարում իրականացված աշխատանքները։

ՏԿԵ նախարարի տեղակալն անդրադարձել է ինչպես հոկտեմբերին Երևանում անցկացված հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության 8-րդ համաժողովի, համաժողովի շրջանակում աշխատանքային համատեղ խմբի աշխատանքներին, այնպես էլ ՌԴ նահանգների, Բելառուսի, Ուզբեկստանի և Հայաստանի ՏԻՄ-երի միջև համագործակցության աշխարհագրության ընդլայնման և փոխայցելությունների կազմակերպման ուղղությամբ կատարված աշխատանքներին։

Վաչե Տերտերյանը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է նաև առցանց հանդիպում՝ Ղազախստանի և Հայաստանի միջև միջտարածաշրջանային համագործակցության հարցերի քննարկման նպատակով։

Խորհուրդն ի գիտություն է ընդունել հաշվետու տարում միջտարածաշրջանային համագործակցության ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին ինչպես Հայաստանի, այնպես էլ ԱՊՀ մասնակից մյուս պետությունների զեկույցները։

Քննարկումներ են ծավալվել օրակարգում ընդգրկված մյուս հարցերի շուրջ։ Նիստի արդյունքներով անդամ երկրները ստորագրել են արձանագրություն, հավանություն է տրվել խորհրդի 11-րդ նիստը Բելառուսի Հանրապետությունում անցկացնելու որոշմանը:

  • Կիսվել: