շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Տեռորիզմը երբեք չի լինելու իշխանության ձևավորման և քաղաքականության իրագործման գործիք. Թորոսյան

Տեռորիզմը երբեք չի լինելու իշխանության ձևավորման և քաղաքականության իրագործման գործիք. Թորոսյան

Խուլիգանակրատիա… Ահա թե ինչ են ուզում Երևանի կենտրոնի երթևեկությունը վերջին ամսում խաթարած գործիչներն ու նրանց հետևորդները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ խմբակցության անդամ Արսեն Թորոսյանը:

՛՛Բարեբախտաբար ոչ մի ողջամիտ և ազնիվ մարդ չի կարող ցանկանալ տարատեսակ խուլիգանների, քարերով իրենց թուլությունն ու անկարողությունը ի ցույց դնող չկայացած գործիչների, տեսնել իշխանության մեջ։

Տեռորիզմը երբեք չի լինելու իշխանության ձևավորման և քաղաքականության իրագործման գործիք, ինչքան էլ որ այն հարազատ լինի գործող ընդդիմության համար՛՛,-նշել է նա

Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները այսօր՝ հունիսի 3-ին, նախաձեռնել էին ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում ԱԺ հայտարարության նախագիծն է Հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ, սակայն ՔՊ-ական պատգամավորները չեն ներկայացել նիստին եւ տապալել այն:

Դրանից հետո ընդդիմադիր պատգամավորները վերադարձել են Ֆրանսիայի հրապարակ, որտեղից էլ երթով հասել են Կառավարության շենք եւ շրջափակել բոլոր մուտքերը:

Մոտ երեք ժամ անց շարժման անդամները բացեցին Կառավարության բոլոր մուտքերը եւ շարժվեցին դեպի Կառավարական առանձնատուն, որտեղ, ըստ Իշխան Սաղաթելյանի, գտնվում էր Նիկոլ Փաշինյանը։

«Եկել ենք այստեղ մեկ պահանջով՝ դուրս արի եւ պատասխանիր ժողովրդի հարցերին։ Եթե ռիսկ չես անում դուրս գաս, ասա քեզ հարմար տեղ ու ժամ։ Դու պետք է պատասխանես այս հարցերին։ Եթե ոչ, րոպե առաջ պետք է հեռանաս։ Այսպես փախնելով իշխանությունը երկար պահել հնարավոր չէ»,- առանձնատան դիմաց հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Երբ ցուցարարները ցանկանում էին շարժվել դեպի Ազգային ժողով, ոստիկանները, ըստ Սաղաթելյանի, դիմեցին սադրանքների, նրանց եւ ցուցարարների միջեւ սկսվեց բախում։ Ոստիկանները հատուկ միջոցներ կիրառեցին, կան բերման ենթարկվածներ ու տուժածներ:

 

  • Կիսվել: