ուրբաթ, մայիս 31
31 / 5 / 2024
Տեր-Պետրոսյանի՝ «գրավված», Օսկանյանի՝ «օկուպացված» տարածքներում մոլախոտ էր աճում, իսկ տեղ-տեղ էլ որոշ գեներալներ հացահատիկ էին աճեցնում․ Փաշինյան

Տեր-Պետրոսյանի՝ «գրավված», Օսկանյանի՝ «օկուպացված» տարածքներում մոլախոտ էր աճում, իսկ տեղ-տեղ էլ որոշ գեներալներ հացահատիկ էին աճեցնում․ Փաշինյան

22  տարի Լեռնային Ղարաբաղի շուրջ կար երկու իրականություն՝ նեղ փորձագիտական և լայն հանրային, որոնք միմյանց հետ չէին հաղորդակցվում և հակադիր էին։

Այս մասին ԱԺ քննիչ հանձնաժողովում  նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա մատնանշեց, որ փորձագետները չէին բարձրաձայնում  և չէին ասում՝ ՄԱԿ-ի ԱԽ 4 բանաձևերը, որոնք արձանագրում են Ադրբեջանի 7 շրջանների գրավումը հայկական ուժերի կողմից պահանջում են անհապաղ և առանց նախապայմանների զորքերի դուրս բերում այդ տարածքներից, անթույլատրելի են համարում ուժի կիրառումը տարածքներ ձեռք բերելու համար, ԼՂ-ն անվանում են ադրբեջանական հանրապետության ռեգիոն:

«1996 թվականի դեկտեմբերին ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովում տեղի ունեցածը, որքան էլ իրավական ուժ չունենա, միջազգային հանրության դիրքորոշում է, որը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և վերջինիս սահմաններում ԼՂ-ի համար բարձր ինքնավարություն նախատեսում»,- նշեց նա։

Փաշինյանն արձանագրեց, որ բանակցային պատմության ամբողջ ընթացքում չի եղել մի դրվագ, որ Հայաստանը նույնիսկ վիճարկի հինգ  շրջանները Ադրբեջանին վերադարձնելու անխուսափելիությունը։

«Ահա այսպես՝ «գրավված» տարածներ, այս ձևակերպումը Լևոն Տեր- Պետրոսյանինն է,  կամ  «օկուպացված»,  ձևակերպումը Վարդան Օսկանյանինն է, տարածքները դարձան ազատագրված, հետո էլ այդ ազատագրված տարածքները դարձան հայրենիք։

Այսպես էր միայն հեռուստատեսությամբ, իսկ բանակցությունների սեղանին Վարանդան շարանուկում էր մնալ Ֆիզուլի, Սանասարը՝ Կուբաթլի  և այլն։ Իսկ ազատագրված, կամ գրավյալ տարածքներում միայն մոլխոտ էր աճում, իսկ տեղ-տեղ որոշ գեներալներ հացահատիկ էին աճեցնում՝ օգտագործելով բանակի տեխիկան և վառելիքը»,- նկատեց վարչապետը։

  • Կիսվել: