երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Տեր-Պետրոսյանի առաջարկը ԱԺ նախագահի մասով պետք է քննարկվի` նա հուշում է. Վիգեն Խաչատրյան

Տեր-Պետրոսյանի առաջարկը ԱԺ նախագահի մասով պետք է քննարկվի` նա հուշում է. Վիգեն Խաչատրյան

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր արձագանքել է Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ քաղաքի կենտրոնում վերջերս տեղի ունեցած միջադեպին ու իր գրառումը «Ազգային խայտառակություն» վերնագրել։

Առաջին նախագահը նշել է, որ ՔՊ–ն պարտավոր է նախաձեռնել Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը:

ArmLur.am-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանն ասաց, որ առաջին նախագահի առաջարկը պետք է քննարկվի.

«ԱԺ նախագահի պաշտոնը քաղաքական պաշտոն է, Ալեն Սիմոնյանը ներկայացնում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, կարծում եմ, որ կուսակցության ղեկավար մարմինը պետք է այս հարցը քննարկի: Այս առումով Լևոն Տեր-Պետրոսյանին հոդվածը դիտարկում եմ որպես հուշում,կարծում եմ՝ արժի, որ նրա առաջարկը քննարկվի խմբակցության բարձրագույն մարմնում»,-ասաց նա:

  • Կիսվել: