Թեհրանի և Երևանի հարաբերություններն ընդլայնվում են. Սանայի
Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալը հայտնել է Թեհրանում Հայաստանի դեսպանի հետ հանդիպման մասին և ընդգծել է,որ Իրանի և Հայաստանի հարաբերություններն ընդլայնվում են, գրում է parstoday.ir-ը:
Ինչպես հաղորդում է ԻՍՆԱ լրատվական գործակալությունը, Մեհդի Սանային X -ի իր միկրոբլոգում գրել է․-
«Հանդիպեցինք Թեհրանում Հայաստանի դեսպան պարոն Գրիգոր Հակոբյանի հետ, քննարկեցինք հարաբերությունների տարբեր ասպեկտներ, ինչպես նաև իրավիճակը Հարավային Կովկասում։ Երկու երկրների հարաբերությունները լավ մակարդակի վրա են և ընդլայնվում են։ Երևանի դիվանագիտությունը վերջին տարիներին բազմակողմ է։ Դեսպանը, ով վարժ տիրապետում է պարսկերենին, նվիրեց Թեհրանում լույս տեսած «Իրանի հայերը և անվանի հայերը» խորագրով գիրքը»։