Թեհրան այցի մասով քննարկումներ ունենք, բանակցում ենք հնարավոր համաձայնագիրը. Փաշինյան
Թեհրան այցի մասով քննարկումներ ունենք, բանակցում ենք հնարավոր համաձայնագիրը։ Այս մասին այսօր ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան լրագրողների հարցին։
«Երբ համաձայնագրի շուրջ բանակցությունները հաջողությամբ կավարտվեն, դրանք կստորագրվեն։ Կոնկրետ ժամկետներ չկան՝ գարնանը, աշնանը»,– ասել է նա։
Ավելի վաղ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին հայտնել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ռազմավարական համագործակցության վերաբերյալ համապարփակ փաստաթուղթը հուսով ենք կստորագրվի ՀՀ վարչապետ պարոն Փաշինյանի՝ այս տարի Թեհրան կատարելիք այցի ընթացքում:


