հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Տեղի կունենա Պուտին-Փաշինյան անձնական հանդիպում

Տեղի կունենա Պուտին-Փաշինյան անձնական հանդիպում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական հանդիպումը կայանալու է առաջիկայում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը, փոխանցում է TASS-ը։

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը, վարչապետ Նիկոլ Վովաևիչ Փաշինյանը այս տարի արդեն անցկացրել են երեք անձնական հանդիպում, 14 հեռախոսազրույց, մոտ ժամանակներս պատրաստվում է նոր անձնական հանդիպում», - ասել է Մատվիենկոն:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: