երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Տեղի ղեկավարը Քերոլայն Քոքսին ներկայացրել է համայնքի հրատապ լուծում պահանջող խնդիրները

Տեղի ղեկավարը Քերոլայն Քոքսին ներկայացրել է համայնքի հրատապ լուծում պահանջող խնդիրները

Սեպտեմբերի 12-ին Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը հյուրընկալել է «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության ղեկավար մարմնի անդամներին ղեկավարությամբ՝ Քերոլայն Քոքսի։ Այդ մասին ասված է Տեղի համայնքապետարանի Ֆեյսբուքի էջում:
 
«Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավարը կազմակերպության ներկայացուցիչներին ներկայացրեց համայնքի ընդհանուր իրավիճակը, սոցիալական մարտահրավերներն ու հրատապ լուծում պահանջող խնդիրները, ինչպես նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի, 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմի և 2023 թվականի մարտին տեղի ունեցած գործողությունների արդյունքում համայնքի կրած վնասներն ու հետևանքները մեղմելուն ուղղված անհրաժեշտ միջոցառումների և ծրագրերի ցանկը։
 
Քերոլայն Քոքսը և կազմակերպության անդամները պատրաստակամություն հայտնեցին բարձրացված հարցերի շուրջ ցուցաբերել նախաձեռնողականություն և հետևողականություն նշված բոլոր ուղղություններում համայնքին աջակցություն ցուցաբերելու և օժանդակելու»,- նշված է գրառման մեջ։

  • Կիսվել: