կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ցավով եմ հիշում, երբ արցախցիները օգնություն խնդրեցին, աշխարհին կանչեցին, աշխարհը նախընտրեց չլսել. Քերոլայն Քոքս

Ցավով եմ հիշում, երբ արցախցիները օգնություն խնդրեցին, աշխարհին կանչեցին, աշխարհը նախընտրեց չլսել. Քերոլայն Քոքս

30 տարի առաջ գործընկերոջս հետ զեկույց ենք գրել, թե այդ օրերին ինչ էր տեղի ունենում Ղարաբաղում, 30 տարի անց, դժբախտաբար, իրավիճակը Ղարաբաղում չի բարելավվում: Այս մասին այսօր Երևանում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ՄԹ լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը։

«Ինձ միշտ ապշեցնում է այն միաձայնությունը, որով դուք կիսում եք մի ընդհանուր նպատակ, այն է՝ ապրել խաղաղ, արժանապատիվ և անվտանգ ձեր իսկ սեփական հողում։ Այդ բաղձանքը շարունակում է լցնել իմ սիրտը։ Հիշում ենք ղարաբաղյան առաջին պատերազմի սարսափները, ես այնտեղ եմ եղել անձամբ և տեսել Ադրբեջանի կողմից ձեր ժողովրդին հասցված հսկայական տառապանքը։ Անձամբ եմ ականատես եկել, թե ինչպես է Ադրբեջանի կողմից օրեկան 400 գրադ արձակվում Ստեափանակերտի վրա, տեսել եմ, թե ինչպես է 500 կգ-անոց ռումբ ընկնում քաղաքացիական տների վրա։ Մեծ ցավով եմ հիշում, երբ արցախցիները օգնություն կանչեցին, աշխարհին կանչեցին, աշխարհը նախընտրեց չլսել։ Շատ ազգեր իրենց ականջները փակեցին, այդպիսով էլ ավելի սատարեցին մեղավորներին՝ անպատիժ կերպով շարունակելու իրենց բռնություններն ու սպանությունները», - ասաց բարոնուհին։

  • Կիսվել: