երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Տեղի է ունենալու «3+3» կամ «3+2» ֆորմատի հանդիպում, որին կմասնակցի նաև Հայաստանը. Փաշինյան

Տեղի է ունենալու «3+3» կամ «3+2» ֆորմատի հանդիպում, որին կմասնակցի նաև Հայաստանը. Փաշինյան

Դեկտեմբերի 10-ին «3+3» կամ «3+2» ֆորմատի հանդիպում է տեղի ունենալու, որին ԱԳ փոխնախարարի մակարդակով կմասնակցի նաև Հայաստանը։ Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հիշեցրեց, որ ավելի վաղ հայտնել էր` Հայաստանը «3+3» ձևաչափով կարող է հետաքրքրված լինել, եթե պարզվի, որ այդ հարթակներում չեն քննարկվելու այնպիսի հարցեր, որոնց վերաբերյալ ՀՀ–ն արդեն իսկ ընդգրկված է այլ հարթակներում։

Վարչապետն ասաց. ՛՛Այդ հարցը քննարկել ենք մեր գործընկերների, մասնավորապես ՌԴ գործընկերների հետ, և ունենք ազդակ, որ իրենք նույնպես կիսում են այդ տեսակետը։ Դեկտեմբերի 10-ին կկայանա նախնական նիստ արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով, որին կմասնակցենք։ Այնտեղ պետք է քննարկվի հետագա անելիքները՛՛:

Նա նշեց նաև, որ  հետագա անելիքները կորոշվեն ըստ այդ քննարկումների։ Փաշինյանի խոսքով՝  տարածաշրջանային արտաքին քաղաքականության մեջ փորձելու են ակտիվ լինել, հիմա պետք է փորձեն տարածաշրջանային երկխոսության հարթակներ գտնել։

 

  • Կիսվել: