շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Տեղի է ունեցել հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026թթ. ճանապարհային քարտեզի դրույթների իրականացման երկկողմ հանդիպում

Տեղի է ունեցել հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026թթ. ճանապարհային քարտեզի դրույթների իրականացման երկկողմ հանդիպում

Հունիսի 7-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել 2021թ. դեկտեմբերի 9-ին ստորագրված «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026թթ. ճանապարհային քարտեզի» դրույթների իրականացմանն ուղղված հանդիպում։

Միջոցառմանը հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ֆրանսիականը՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն։
 
Ողջունելով ֆրանսիական պատվիրակությանը՝ Պարույր Հովհանիսյանն ամփոփել է 2021թ. դեկտեմբերի 9-ին Փարիզում կայացած Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության աշխատանքային խմբի առաջին համատեղ նիստից ի վեր ճանապարհային քարտեզի դրույթների իրագործմանն ուղղված երկկողմ աշխատանքները։ Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև այն ուղղություններին, որտեղ արձանագրվել է առաջընթաց և ցանկություն հայտնեց առաջիկայում շոշափելի արդյունքներ արձանագրելու կապակցությամբ։
 
Ֆրանսիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության և արդյունավետ հանդիպման կազմակերպմանն օժանդակելու համար, ինչը թույլ կտա ճանապարհային քարտեզի առաջնային ուղղությունների շուրջ հստակ քննարկումներ ունենալ։
 
Քննարկումների ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026թթ. ճանապարհային քարտեզում» ներառված ոլորտային համագործակցության վերաբերյալ, մասնավորապես ենթակառուցվածքների, ջրամբարաշինության, նորարարության և բարձր տեխնոլոգիաների, առողջապահության ոլորտներում ծրագրերի իրականացման շուրջ։
 
Անդրադարձ է կատարվել հունիսի 29-30-ին Լիոնում կայանալիք հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովի հետ կապված հարցերին։ Կողմերն ընդգծել են հայկական և ֆրանսիական տարածքային ինքնակառավարման մարմիններն իրենց ներդրումն ունենան տնտեսական հարաբերությունների ամրապնդմանը՝ ճանապարհային քարտեզին համահունչ։
 
Կողմերը պայմանավորվել են «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026թթ. ճանապարհային քարտեզի» դրույթների իրականացմանն ուղղված հաջորդ հանդիպումը կազմակերպել 2022թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։
Տեսադարան
Տեսադարան

  • Կիսվել: