չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Տեղի է ունեցել «Covid-19 համավարակի կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի» նիստ

Տեղի է ունեցել «Covid-19 համավարակի կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի» նիստ

Դեկտեմբերի 10-ին ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Covid-19 համավարակի կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը: 

Բացման խոսքում փոխվարչապետը նշել է, որ նման ձևաչափով հանձնաժողովի անդրանիկ նիստի օրակարգում շարունակում են մնալ համավարակի կանխարգելման միջոցառումները: Ըստ նրա՝ պատվաստանյութերն արդեն հասանելի են, ինչը իրական հնարավորություն է՝ կանխարգելելու համավարակի տարածումը և դրա բացասական ազդեցությունը: Համբարձում Մաթևոսյանը հավելել է, որ համավարակի նոր շտամը՝ «Օմիկրոնը», կարծես դեռ բավարար չափով ուսումնասիրված չէ, և վտանգ կա, որ կարող է ավելի ծանր ալիքի սկիզբ դառնալ: Նա հորդորել է քաղաքացիներին պատվաստվել և կոտրել համավարակի շղթան՝ վեր դասելով հանրային շահն ու առողջությունը: 

Նիստի ընթացքում, որին մասնակցել են գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչներ, քննարկվել է Հայաստանի Հանրապետությունում՝ Covid-19-ով պայմանավորված իրավիճակը: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է վարակի տարածման ներկայիս միտումների պատկերը և պատվաստումների առկա ցուցանիշները: Նիստի ընթացքում քննարկվել են համավարակի կանխարգելման առկա միջոցառումների արդյունավետությունը և վերջինիս բարձրացման ուղղությամբ նախատեսվող առաջիկա քայլերը:

  • Կիսվել: