կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Տեղի է ունեցել Աշխատանքի օրվան նվիրված հանդիպում-քննարկում

Տեղի է ունեցել Աշխատանքի օրվան նվիրված հանդիպում-քննարկում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ՝ այսօր կայացել է հանդիպում–քննարկում՝ Աշխատանքի օրվան նվիրված։

Միջոցառմանը ներկա են գտնվել ԱՍՀ նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, հանձնաժողովի անդամները, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ Բորիս Խաչատրյանը։

Հանդիպում–քննարկմանն իրենց մասնակցությունն են ունեցել ՄԿՈՒ հաստատությունների և բուհերի ուսանողները, Կարիերայի կենտրոնների պատասխանատուները, Վորլդ Վիժըն-Հայաստան կազմակերպության մարզային ակտիվ երիտասարդները։ Միջոցառման նպատակն էր ապահովել երիտասարդների իրազեկվածությունն՝ աշխատանքային իրավունքի և գործատու-աշխատող իրավահարաբերությունների, արհմիությունների մասին։ Պանելային քննարկումից հետո մասնակիցներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել բանախոսներին։
Կարևորելով աշխատանքի նկատմամբ վերաբերմունքի ձևավորումը դեռևս ուսումնառության շրջանում՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել իրազեկման այս ձևաչափով հանդիպումները։

Միջոցառումը կայացել է Ֆրիդրիխ Էրբերտ հիմնադրամի աջակցությամբ։

Возможно, это изображение 5 человек, люди стоят и в помещении

Возможно, это изображение 4 человека, люди сидят, люди стоят, костюм и в помещении

Возможно, это изображение 2 человека и люди сидят

Возможно, это изображение 6 человек, люди стоят и в помещении

Возможно, это изображение 4 человека, люди стоят, люди сидят и в помещении

  • Կիսվել: