երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Տեղի է ունեցել «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված կազմով հերթական նիստը

Տեղի է ունեցել «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված կազմով հերթական նիստը

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քաղաքական խորհրդի ընդլայնված կազմով հերթական նիստը, որին մասնակցել են համայնքներում ներկայացված խմբակցության ղեկավարները և Երևանի թիմը։

Ի թիվս ներքաղաքական տարբեր հարցերի, քննարկվել են Ալավերդիում տեղի ունեցած իշխանազավթումը, այնտեղ իշխանության վերականգնման համար նախատեսված դատական գործընթացն ու տեղում կուսակցության անելիքները։

Անդրադարձ է կատարվել նաև կուսակցության տարածքային ստորաբաժանումների աշխատանքների ակտիվացմանը, նոր տարածքային ստորաբաժանումների ստեղծման անհրաժեշտությանը։

  • Կիսվել: