երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ԱԳ նախարարությունների հյուպատոսական ծառայությունների ղեկավարների խորհրդատվական հանձնաժողովի 30-րդ նիստը

Տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ԱԳ նախարարությունների հյուպատոսական ծառայությունների ղեկավարների խորհրդատվական հանձնաժողովի 30-րդ նիստը

Հունիսի 8-ից 9-ը ղրղզական կողմի նախագահությամբ տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարությունների հյուպատոսական ծառայությունների ղեկավարների խորհրդատվական հանձնաժողովի 30-րդ նիստը, որին մասնակցում էին Հայաստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Բելառուսի Հանրապետությունները, Ռուսաստանի Դաշնությունը: Հայկական կողմը ներկայացնում էր ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Արտակ Ավետիսյանը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից, նիստի օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերում էին «Հյուպատոսական կապերի մասին» 1963թ. Վիեննայի կոնվենցիայի դրույթների կատարմանը, «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 1993թ. Մինսկի և 2002թ. Քիշնևի կոնվենցիայի շրջանակներում կողմերի համագործակցությանը, հյուպատոսական ծառայությունների թվայնացմանը, էլեկտրոնային հաղորդակցության նախատեսման և հյուպատոսների վերապատրաստման ծրագրերի իրականացմանը:

 

Нет описания фото.

  • Կիսվել: