շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Տեղեկություններ ունեմ, որ Սերբիան պատերազմի օրերին վառոդ է մատակարարել Ադրբեջանին. Պատգամավորը պարզաբանում պահանջեց փոխնախարարից

Տեղեկություններ ունեմ, որ Սերբիան պատերազմի օրերին վառոդ է մատակարարել Ադրբեջանին. Պատգամավորը պարզաբանում պահանջեց փոխնախարարից

ԱԺ-ում Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանն ասաց, որ վերջերս Եվրոպական երկրներից մեկում բարձրաստիճան դիվանագիտական ներկայացուցիչներից տեղեկություն է ստացել, որ պատերազմի օրերին՝ հոկտեմբերի կեսերին, Սերբիան վառոդ և նմանատիպ այլ բաներ է մատակարարել Ադրբեջանին:

Մելքումյանը  փոխնախարարից հետաքրքրվեց՝ արդյո՞ք վերջինս տեղեկատվություն ունի զենքի մատակարարման մասին:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալն Վարոս Սիմոնյանն ասաց, որ հարցն իր տիրույթից դուրս է գտնվում, չի կարող պատասխանել, չունի համապատասխան տեղեկատվություն:

Նշեք, որ նիստի րակարգում է «Եվրասիական տնտեսական միության ևիր անդամ պետությունների՝ մի կողմից, և Սերբիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը։

  • Կիսվել: