շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Տեղեկություններ կան, որ վարչապետն ուզում է ԳՇ պետի պաշտոնում նշանակել Քյարամյանին. Մինասյան

Տեղեկություններ կան, որ վարչապետն ուզում է ԳՇ պետի պաշտոնում նշանակել Քյարամյանին. Մինասյան

Առաջին կարևոր արդյունքն այն է, որ հայ ժողովուրդն արթնացել, միացել է համաժողովրդական պայքարին ու աջակցում է հայոց բանակին։ Երկրորդ կարևոր ուղերձն այս հրապարակի այն է, որ Հայաստանից դուրս ապրող հայրենակիցներին ուղիղ եթերով ճշմարիտ տեղեկատվություն է փոխանցվում: Այս մասին այսօր Բաղրամյան պողոտայում ընդդիմության հերթական հանրահավաքի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը՝ խոսելով ընդդմության հանրահավաքների կարևորության մասին:

Մինասյանը նշեց, որ, ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, վարչապետը ցանկանում է ԳՇ պետի պաշտոնում նշանակել Արիշտի Քյարամյանին:

՛՛Ոչ պաշտոնական տեղեկություններ ունենք, թե վարչապետն ում է ուզում տեսենել ԳՇ պետի պաշտոնում, դա ուղակի սարսափելի է։ Այս հետպատերազմական, ռազմական, մեր երկրի արտաքին անվտանգության խնդիրների պայմաններում, առաջարկում ես մի մարդու, որն արդեն մի քանի գերատեսչություններում ցույց է տվել իր աշխատանքի անարդյունավետությունը։ Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն, նա ուզում է ԶՈւ ԳՇ պետ առաջարկել Արգիշտի Քյարամյանին։ Սա պարզապես սարսափելի է՝ անվտանգության երաշխավորման համակարգի տեսակետից՛՛,-ասաց Մինասյանը:

  • Կիսվել: