երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Տեղահանված բնակիչների կարիքներին վերաբերող տեղեկատվության փոխանակման ճիշտ կազմակերպման անհրաժեշտություն կա․ ԱՀ ՄԻՊ

Տեղահանված բնակիչների կարիքներին վերաբերող տեղեկատվության փոխանակման ճիշտ կազմակերպման անհրաժեշտություն կա․ ԱՀ ՄԻՊ

ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը երեկ այցելել եմ Արցախի օկուպացված տարածքներից տեղահանված և Վանք, Առաջաձոր, Չարեքտար համայնքներում ապաստանած  քաղաքացիներին։ Ստեփանյանն այս մասին հայտարարություն է տարածել, որում ասվում է․
 
"Տեղահանված բնակիչներին հուզող ամենաառաջնային հարցերի շրջանակը ընդգրկում է Արցախի անվտանգությանը, կանխատեսելի ապագային, տեղահանված բնակչությանը կացարաններով և աշխատանքով ապահովելու և սոցիալական խնդիրներին առնչվող հարցերը, որոնք համակարգված առաջարկների տեսքով ներկայացնելու եմ ոլորտային պատասխանատու մարմիններին։
 
 
 
Պետք է արձանագրենք նաև, որ տեղահանված բնակիչների կարիքներին վերաբերող տեղեկատվության փոխանակման ճիշտ կազմակերպման անհրաժեշտություն կա, որի ապահովման դեպքում պետական համակարգը առավել օպերատիվ և թիրախային կարող է գտնվել և այդպիսով լուծումներ գտնել բազմաբնույթ հարցերի։ Որևէ պարագայում քաղաքացին միայնակ չպետք է մնա իրեն պատուհասած խնդիրների հետ։
 
Տեղահանված բնակչության կենսապայմանների բարելավմանն ուղղված պետական աջակցությունը չպետք է ուշանա, որոհետև որոշ դեպքերում քաղաքացիները ապրում են այնպիսի դժվարին պայմաններում, որտեղ պահպանված չեն նվազագույն կենսապայմանները, անգամ անձնական հիգիենայի պահպանման համար անհրաժեշտ պայմանները։
 
Որպես խոցելի խմբի՝ տեղահանված բնակչության խնդիրները գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում, նրանց հետ պարբերական հանդիպումները մեզ համար առաջնահերթություն են, քանի որ դա լավագույն մեթոդն է տեղում ծանոթանալու խնդիրներին, քննարկելու այս կամ այն խնդրի լուծման ուղիները և դրանք բարձրաձայնելու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների առջև"։

  • Կիսվել: