հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Թե անկլավները ինչպես են հայտնվել Ադրբեջանի կազմում, ոչ մի փաստաթուղթ չկա. Ամատունի Վիրաբյան

Թե անկլավները ինչպես են հայտնվել Ադրբեջանի կազմում, ոչ մի փաստաթուղթ չկա. Ամատունի Վիրաբյան

Թե անկլավները ինչպես են հայտնվել Ադրբեջանի կազմում, ոչ մի փաստաթուղթ չկա: Այս մասին այսօր «Հայացք» ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի թանգարանագիտության, գրականագիտության եւ մատենագիտության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, Հայաստանի ազգային արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանը:

«Բայց 1922 թվականին Հայաստանում անցկացվել է մարդահամար եւ 1923 թվականին հրապարակվել է ՀՀ բնակավայրերի ցուցակը, դժբախտաբար այդ ցուցակում չկան անկլավները, դա Ասկիփարան է, Սոֆլուն, Բարխուդարլուն եւ Քյարքին, այսինքն դրանք արդեն 1921 թվականին տրված են եղել Ադրբեջանին: Եթե մենք ունենք հայ-վրացական պայմանգիր, թե ինչպես է անցնում սահմանը, ապա Ադրբեջանի հետ չունենք նման բան»,-ասաց նա:

Ըստ նրա՝ ՌԴ նախագահը խոսում է 1975 թվականի քարտեզի մասին, քանի որ մինչեւ այդ սահմանի փոփոխություններ են եղել. «Այդ քարտեզը ես ունեմ, 1975 թվականի քարտեզը նրա համար է հիմք ընդունվում, որ դրանից հետո փոփոխություն չի եղել, իսկ մինչեւ այդ եղեոլ են փոփոխություններ՝ արոտավայրերի, բնակավայրերի»:

Վիրաբյանի խոսքով՝ Կարսի, Մոսկվայի պայմանագրով Քյարքին պետք է լիներ ՀՀ կազմում:

Մանրամասները՝ տեսանյութում.

 

  • Կիսվել: