Ճշմարտությունը կոծկել հնարվոր չէ. Իվետա Տոնոյանը` ԵԽԽՎ զեկույցի մասին
Մենք ներկայացրել ենք փաստերը, բարձրաձայնել խնդիրները և պահանջել, որ տեղի ունեցածը չմնա անտեսված։ Արդյունքում նույնիսկ ամենափակ կառույցները ստիպված են եղել առերեսվել փաստերին։ Այս մասին գրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ զեկույցին, որում եվրոպացի պատվիրակները անհիմն էին համարել ԲՀԿ-ին խորհրդարանից դուրս թողնելու գործընթացը:
«Աշխատանքը շարունակվելու է նաև միջազգային հարթակներում՝ բարձրաձայնելով Հայաստանում մարդու իրավունքների, անձնական կյանքի անձեռնմխելիության և այլ հիմնարար իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ հարցերը։ Առանձնակի ուշադրություն է դարձվելու նաև սեփականության իրավունքի խնդիրներին, դա ԲՀԿ-ի հետևողական աշխատանքի արդյունքն են»,- գրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակը։



