շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Ճնշումով փորձում են զերծ պահել ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի գնալու քայլից. Բադասյան

Ճնշումով փորձում են զերծ պահել ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի գնալու քայլից. Բադասյան

Իմ կարծիքով՝  լարվածությունն առաջանում է նրանից, որ քաղաքական գործչին բնորոշ արտահայտություններ ու ձևակերպումներ են հաճախ կատարվում ՍԴ-ի կողմից՝ խրամատի զինվոր, էդ ի՞նչ խրամատ ա, էդ խրամատի զինվորը ումի՞ց ու ի՞նչ արժեք ա պաշտպանում, ումից ա պաշտպանում, ոնց ա պաշտպանում, այսինքն նման արտահայտությունները, որոնք քաղաքական գործչին են ավելի բնորոշ, կարծում եմ այս լարվածության ստեղծման պատճառն են: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունների մինչ այս պահը գործել են ամբողջությամբ իրավաչափ դաշտում, իրավաչափ ուղիներ փնտրելով ՍԴ ճգնաժամը լուծելու համար:
 
«Երկրորդ կոմպոնենտը, որը խիստ լարվածություն է ստեղծում, դա աննախադեպ ճնշումն է ՍԴ դատավորների նկատմամբ, ովքեր կարող են դիմել վաղ կենսաթոշակի: Բոլոր միջոցներով ու մեթոդներով իրենց փորձում են զերծ պահել այդ քայլից»,-ասաց նա:
 
Նախարարը նաև անդրադարձավ ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությանը․
 

«Երեք կարևոր դիտարկում, որը Հայաստանի հարցով համազեկուցողներն առանձնացրել են և ես կարևորում եմ: Առաջինը, հիշում եք, որ մեզ երկար ժամանակ փորձում են համոզել, որ 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրությունը ամեն ինչ շատ հստակ կարգավորել է ու դրա համար հիմիկվա փորձերը տեղին չեն եւ համազեկուցողների արձագանքն ավելի քան համոզիչ ու հստակ է, որ այն նպատակը, որը մենք հետապնդում ենք, այսինքն 2015 թվականի փոփոխություններով նախանշված Սահմանադրական դատարանի մոդել ունենալը ամբողջությամբ լեգիտիմ է: Երկրորդ հանգամանքը, որ ես կառանձնացնեի, որ Հայաստանում սկսված բարեփոխումները չպետք է վտանգվեն այս ճգնաժամի արդյունքում, այսինքն շեշտվում է բարեփոխումների կարևորությունը հայաստանյան օրակարգում և ընդհանուր տպավորությունը արձագանքից այն է, որ Հայաստանի իշխանությունների մոտեցումներն ամբողջովին հասկանալի են, շեշտվում է, որ Կառավարությունն ու խորհրդարանը մինչ այս պահը գործել են ամբողջությամբ իրավաչափ դաշտում, իրավաչափ ուղիներ փնտրելով ՍԴ ճգնաժամը լուծելու համար և ևս մեկ անգամ կարևորեմ, որ ՍԴ ճգնաժամը մեր բարեփոխումների ընթացքին չպիտի խոչընդոտ հանդիսանա, կարծում եմ, որ այդ ճգնաժամը պետք է լուծվի։

Հարցին, թե իշխանության կողմից չկա ճնշում դատավորների նկատմամբ, նախարար Ռուստամ Բադասյանը ասեց, որ չկա:

  • Կիսվել: