Ճիշտն ասած՝ չգիտեմ, թե ինչ է նշանակում «պատերի տակ վնգստացող դատավորներ». Սրբուհի Գալյան
«Պատերի տակ վնգստացող դատավորներ», չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ճանաչում է «պատերի տակ վնգստացող դատավորների»:
Լրագրողի ճշտող հարցին՝ չի հետևո՞ւմ վարչապետ Փաշինյանի ելույթներին, նա է նման հայտարարություն արել, Գալյանն ասաց, որ այդ մեկին չի հետևել:
«Եթե նման արտահայտություն է եղել, ուշադրություն չեմ դարձրել: Մեկնաբանել չեմ կարող, որովհետև մինչև ինքս չլսեմ, չեմ կարող մեկնաբանել: Ես լրագրողների հետ շփումներում ազատ եմ, կլսեմ, կմեկնաբանեմ»,- ասաց նա: